Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Սպիտակ տունը ցնցված է

Սպիտակ տունը ցնցված է
19.02.2014 | 17:52

Սպիտակ տունը հայտարարել է, որ ցնցված է Կիևում երեկ տեղի ունեցած բռնությունների փաստից: Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին հորդորել է ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին դադարեցնել առճակատումը և վերջ տալ բռնություններին: Պաշտոնական Վաշինգտոնը նաև կոչ է արել Յանուկովիչին՝ վերսկսել երկխոսությունը ընդդիմության առաջնորդների հետ: ՈՒկրաինայի նախագահի խոսնակ Հաննա Հերմանն ասել է, որ չի կարող լինել որևէ բանակցություն, քանի դեռ բռնությունները չեն դադարել:

Դիտվել է՝ 782

Մեկնաբանություններ